Իրան

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ Սենատը չի կարողացել ընդունել բանաձևը, որը նպատակ ուներ սահմանափակելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորություններն Իրանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Քվեարկության արդյունքների համաձայն՝ բանաձևին «կողմ» է քվեարկել 47 սենատոր, «դեմ»՝ 48-ը։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ում ակտիվորեն վեճեր են ընթանում այն ​​​​մասին՝ արդյոք նախագահն իրավունք ունի առանց Կոնգրեսի հաստատման երկարատև ռազմական գործողություններ իրականացնել մեկ այլ պետության դեմ։ Թրամփի վարչակազմը կարծում է, որ այս դեպքում սահմանափակումներ չկան։ Մինչդեռ շատ կոնգրեսականներ կարծում են, որ նման դեպքերում «կանաչ լույս» է պահանջվում ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանության կողմից։

1973 թվականի ռազմական լիազորությունների մասին օրենքի համաձայն՝ նախագահը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները 60 օրը լրանալուց հետո, եթե Կոնգրեսը չքվեարկի պատերազմ հայտարարելու օգտին կամ չընդունի ուժի կիրառումը թույլատրող օրենք։ Օրենքը թույլ է տալիս մեկ անգամ 30-օրյա երկարաձգում, բայց միայն այն դեպքում, եթե նախագահը գրավոր հավաստիացնի Կոնգրեսին, որ լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ ամերիկյան զորքերի անվտանգ դուրսբերումն ապահովելու համար։

Հունիսի 3-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աջակցել էր բանաձևին, քանի որ չորս հանրապետական միացել էր դեմոկրատներին։ Ներկայացուցիչների պալատին միայն չորրորդ անգամ քվեարկելուց հետո էր հաջողվել ընդունել բանաձևը, որն ուղարկվել էր Սենատի քննարկմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում