ՍԱՏՄ-ն նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հորդորում է պարբերաբար վերանայել սննդի կազմակերպման գործընթացները

4 րոպեի ընթերցում

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը պետք է իրականացվի ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սննդամթերիք անվտանգության տեսչական մարմին հայտնում են, որ երեխաների անվտանգ և առողջ սնուցման ապահովման համար անհրաժեշտ է՝

  • ապահովել տարիքային խմբերին համապատասխան հավասարակշռված և բազմազան սննդակարգ,
  • կազմել և կիրառել սահմանված պահանջներին համապատասխան ճաշացանկ, - օգտագործել միայն անվտանգ, մակնշված, ծագումն ու համապատասխանությունը հավաստող փաստաթղթերով ուղեկցվող սննդամթերք,
  • պահպանել սննդամթերքի ընդունման, պահպանման, պատրաստման և մատուցման համար սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները,
  • ապահովել սննդամթերքի հետագծելիությունը և համապատասխան փաստաթղթերի վարումը,
  • պահպանել սառնարանային և ջերմային ռեժիմները,
  • ապահովել սննդաբլոկի, պահեստների, սարքավորումների և գույքի պատշաճ սանիտարական վիճակը,
  • ապահովել աշխատակիցների կողմից անձնական հիգիենայի կան? ?նների պահպանումը։

«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքի պատրաստման գործընթացներում պետք է ներդրված և կիրառելի լինեն Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը, որոնք ներառում են սննդի պատրաստման գործընթացների անվտանգության գնահատումը, աղտոտման ռիսկերի կանխարգելումը, վերահսկելի փուլերի սահմանումը, մշտադիտարկումը, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի նկատմամբ հսկողությունը, արտադրական հսկողության արդյունքների գրանցումը, ինչպես նաև մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը։

ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված հանրային առողջապահական նորմատիվի պահանջներին համապատասխան՝ սննդի պատրաստման համար օգտագործվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման (թիվ 5 վկայական), նախադպրոցական ուսումնական հաստատություններ մատակարարվի բացառապես պաղեցված վիճակում՝ ապահովելով դրա տեղափոխման և պահպանման ընթացքում ջերմաստիճանային շղթայի խիստ պահպանումը։ Նշված պահանջը պարտադիր է նաև մատակարարների հետ կնքվող պայմանագրերում ամրագրելու համար՝ ներառելով մսի պաղեցված մատակարարումը, հետագծելիությունը, համապատասխանությունը և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի ներկայացման պայմանները։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին և պատասխանատու անձանց պարբերաբար վերանայել սննդի կազմակերպման գործընթացները և ապահովել գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը։

Հայերեն

Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով գնաճային երևույթների լուրջ մտավախություններ ՀՀ կենտրոնական բանկը չունի

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ. ՈՒՂԻՂ

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg

Հայաստանի լեգիտիմ իրավունքն է ընտրակաշառքի տրամաբանությամբ գործող շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից․ Փաշինյան

ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ

Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

Վարչապետն ԱԲ գործարանների կառուցմանը զուգահեռ նոր էներգետիկ հզորությունների ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

Նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին

55-ամյա կինը հանրային տրանսպորտում քաշել է կարգը պահպանող հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ