ՍԱՏՄ-ն նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հորդորում է պարբերաբար վերանայել սննդի կազմակերպման գործընթացները
4 րոպեի ընթերցում

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը պետք է իրականացվի ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սննդամթերիք անվտանգության տեսչական մարմին հայտնում են, որ երեխաների անվտանգ և առողջ սնուցման ապահովման համար անհրաժեշտ է՝
- ապահովել տարիքային խմբերին համապատասխան հավասարակշռված և բազմազան սննդակարգ,
- կազմել և կիրառել սահմանված պահանջներին համապատասխան ճաշացանկ, - օգտագործել միայն անվտանգ, մակնշված, ծագումն ու համապատասխանությունը հավաստող փաստաթղթերով ուղեկցվող սննդամթերք,
- պահպանել սննդամթերքի ընդունման, պահպանման, պատրաստման և մատուցման համար սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները,
- ապահովել սննդամթերքի հետագծելիությունը և համապատասխան փաստաթղթերի վարումը,
- պահպանել սառնարանային և ջերմային ռեժիմները,
- ապահովել սննդաբլոկի, պահեստների, սարքավորումների և գույքի պատշաճ սանիտարական վիճակը,
- ապահովել աշխատակիցների կողմից անձնական հիգիենայի կան? ?նների պահպանումը։
«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքի պատրաստման գործընթացներում պետք է ներդրված և կիրառելի լինեն Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը, որոնք ներառում են սննդի պատրաստման գործընթացների անվտանգության գնահատումը, աղտոտման ռիսկերի կանխարգելումը, վերահսկելի փուլերի սահմանումը, մշտադիտարկումը, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի նկատմամբ հսկողությունը, արտադրական հսկողության արդյունքների գրանցումը, ինչպես նաև մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը։
ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված հանրային առողջապահական նորմատիվի պահանջներին համապատասխան՝ սննդի պատրաստման համար օգտագործվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման (թիվ 5 վկայական), նախադպրոցական ուսումնական հաստատություններ մատակարարվի բացառապես պաղեցված վիճակում՝ ապահովելով դրա տեղափոխման և պահպանման ընթացքում ջերմաստիճանային շղթայի խիստ պահպանումը։ Նշված պահանջը պարտադիր է նաև մատակարարների հետ կնքվող պայմանագրերում ամրագրելու համար՝ ներառելով մսի պաղեցված մատակարարումը, հետագծելիությունը, համապատասխանությունը և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի ներկայացման պայմանները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին և պատասխանատու անձանց պարբերաբար վերանայել սննդի կազմակերպման գործընթացները և ապահովել գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը։