Աշխարհ

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում կտրուկ աճել է ռեկորդային 336 միլիարդ դոլարով՝ հասնելով առավելագույն ցուցանիշի՝ 13,3 տրիլիոն դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Նյու Յորքում սակարկությունների ավարտին մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ իրենց կարողությունն ավելացրել են 336 միլիարդ դոլարով. սա ամենամեծ աճն է, որը երբևէ գրանցվել է մեկ օրում…. Արդյունքում նրանց միագումար զուտ կապիտալը հասել է ռեկորդային 13,3 տրիլիոն դոլարի», - գրում է գործակալությունը՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշային աղյուսակի տվյալների վրա։

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ ձեռնարկատեր Իլոն Մասկը, մեկ օրում հարստացել է միանգամից 164 միլիարդ դոլարով, նրա կարողությունը հասել է 1,27 տրիլիոն դոլարի։

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մեկ օրում հարստացել է 9,16 միլիարդ դոլարով, Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը՝ 8,92 միլիարդ դոլարով։

Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը հարստացել են համապատասխանաբար 7,61 միլիարդ և 7,01 միլիարդ դոլարով։ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ըստ BBI-ի տվյալների, իր կարողությունն ավելացրել է 6,96 միլիարդ դոլարով։

Հունիսի 15-ին ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսներն աճ են գրանցել, այդ թվում Dow Jones ինդեքսը նորացրել է պատմական ռեկորդը և փակվելիս բարձրացել 0,92%-ով, իսկ բարձրտեխնոլոգիական Nasdaq Composite ընկերության ինդեքսը փակվել է 3,07% աճով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում