Իրան

Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ

Թեհրանը Վաշինգտոնի հետ հուշագրի ստորագրումից հետո առանց որևէ խոչընդոտի պետք է նավթամթերք և նավթաքիմիական արտադրանք վաճառի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ճեպազրույցի ժամանակ։

«Հենց հուշագիրն ստորագրվի, իսկ դա տեղի կունենա ուրբաթ օրը, Իրանը պետք է հնարավորություն ստանա նավթամթերք և նավթաքիմիական արտադրանք վաճառել», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝  60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում