Հայաստան

ԱԺ օրակարգ կբերվի բնակավայրերի մուտքերի մոտ ՀՀ դրոշի պարտադիր տեղադրման մասին օրենսդրական նախաձեռնություն

1 րոպեի ընթերցում

ԱԺ օրակարգ կբերվի բնակավայրերի մուտքերի մոտ ՀՀ դրոշի պարտադիր տեղադրման մասին օրենսդրական նախաձեռնություն

Ազգային ժողովի օրակարգ կբերվի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պարտադիր տեղադրել Հայաստանի Հանրապետության դրոշը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսանյութում հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ գաղափարին եկել են քարոզարշավի ընթացքում բազմաթիվ բնակավայրեր այցելելուց հետո։

«Այս քարոզարշավի ընթացքում այցելելով բազմաթիվ բնակավայրեր՝ այդ մտքին ենք եկել ես և իմ գործընկերները։ Բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի նվազագույնը 1։2 մետր չափով Հայաստանի Հանրապետության դրոշ»,- նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելել է, որ նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի օրակարգ և կքվեարկվի։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում