Իրան

Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին

Խաղաղության հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանը և Միացյալ Նահանգները 60 օր բանակցություններ կվարեն մնացած վիճելի հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լույս հունիսի 15-ի գիշերը հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Ուրբաթ օրը տեղի կունենա պաշտոնական ստորագրումը, և երկու պատվիրակությունների ղեկավարները բանակցություններ կանցկացնեն հետագա բանակցային քայլերը հստակեցնելու շուրջ։ Մինչ այդ կստուգվի ամերիկյան կողմի հանձնառությունը պատերազմը դադարեցնելու, շրջափակումը վերացնելու և ակտիվները ազատելու հարցում», - ասել է Քազեմ Ղարիբաբադին, որի խոսքը մեջբերում է Press TV-ն։

Իրանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ այս բանակցությունները կսկսվեն միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները կատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև հուշագիրն ամենից առաջ ուղղված է ռազմական գործողությունների դադարեցմանը։ Առավել սուր հարցերը, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրն է, կողմերը կքննարկվեն ավելի ուշ փուլերում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում