Իրան

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

1 րոպեի ընթերցում

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության հասնելու ջանքերի շրջանակներում Թեհրան են մեկնել Կատարի բանակցողները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով սեփական աղբյուրներին։ 

«Կատարի բանակցողները կիրակի առավոտյան մեկնել են Թեհրան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու համաձայնագրի կնքման ջանքերի շրջանակներում», - հաղորդում է գործակալությունը։

Շաբաթ օրը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, հավանաբար, կվերջնականացվի 24 ժամվա ընթացքում։ Նա հավելել էր, որ Պակիստանը պատրաստվում է խաղաղության համաձայնագրի էլեկտրոնային ստորագրմանը, որը պետք է տեղի ունենա վերջնական տեքստի մշակումից անմիջապես հետո։

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել էր, որ, ինչպես ինքն է հասկանում, Իրանի ղեկավարությունը հաստատել է համաձայնագրի ստորագրումը Միացյալ Նահանգների հետ։ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթվա վերջին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում