Իրան

Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը

2 րոպեի ընթերցում

Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ու Իրանի միջև խաղաղության գործարքի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պակիստանի վարչապետն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ կողմերը հիմա ավելի մոտ են հուշագրի ստորագրմանը, քան երբևէ։

«Մենք ավելի մոտ ենք խաղաղության գործարքին, քան երբևէ։ Հավանաբար, ավարտը սպասվում է հաջորդ 24 ժամվա ընթացքում, և Պակիստանը պատրաստվում է անմիջապես դրանից հետո խաղաղության գործարքի էլեկտրոնային ստորագրմանը, որին հաջորդ շաբաթ կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցությունները»,-գրել է Շարիֆը։

Նա շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իրանի Իսլամական Հանրապետությանը բանակցությունների ընթացքում ցուցաբերած շարունակական նվիրվածության համար։

«Մենք վստահ ենք, որ այս պատմական խաղաղության գործարքն ամուր հիմք կստեղծի երկարատև խաղաղության համար»,-եզրափակել է Պակիստանի վարչապետը։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հունիսի 13-ին հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն երբեք այնքան մոտ չեն եղել համաձայնությանը, որքան այժմ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում