Ուժեղ կայծակի հետևանքով վնասվել է ենթակայան․ ՀԷՑ-ը հայտնում է ընթացող վերականգնման աշխատանքների մասին
1 րոպեի ընթերցում

Եղանակային անբարենպաստ պայմանների և ուժեղ կայծակի հետևանքով հունիսի 12-ին, ժամը 18:16-ին վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից՝ մանրամասնելով, որ խոսքը մասնավորապես՝ Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերի մասին է։
Նշվում է, որ այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։
Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում:
Կարդացեք հոդվածը` Русский