Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը բաղկացած է 14 կետից, որոնց թվում է Հորմուզի նեղուցի բացումը, նավթի վաճառքի հետ կապված պատժամիջոցների վերացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr-ը։

Ըստ գործակալության՝ փաստաթուղթը ներառում է հետևյալ համաձայնեցված դրույթները՝ բոլոր ճակատներում մարտերի անհապաղ դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում, 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և ԱՄՆ ուժերի դուրսբերում Իսլամական Հանրապետությանը սահմանակից տարածքներից, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրերի ներկայացում, իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում։

Բացի այդ, ըստ փաստաթղթի, Իրանը և ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային հարցի շուրջ բանակցություններ, որոնց արդյունքներով կստորագրվի համաձայնագիր։

Ըստ գործակալության՝ միջուկային հարցի շուրջ բանակցություններ սկսելու համար Իրանը որպես պայման է առաջադրել 12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցումը, շրջափակման վերացումը և նավթային պատժամիջոցների դադարեցումը։

Այնուամենայնիվ, Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանում «դիմադրության առանցքի» ուժերի աջակցության հարցերը չեն ներառվել ԱՄՆ-Իրան հուշագրի տեքստում, հաղորդում է Mehr-ը։

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը