Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար․ Idram&IDBank

2 րոպեի ընթերցում

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ հերթը Արաբկիրի շախմատի դպրոցի սաներինն էր։ Դասընթացին մասնակցեց շուրջ 50 աշակերտ, ովքեր ստացան ֆինանսական աշխարհի, գումարի ճիշտ տնօրինման, զեղծարարություններից պաշտպանվելու մասին արժեքավոր գիտելիքներ։

Օրերս այստեղ անցկացվեց նաև Yerevan Spring ID Cup մրցաշարը, որի գլխավոր հովանավորն էր IDBank-ը։ Լարված պայքարի արդյունքում բացի հիմնական մրցանակներից, հաղթողները ստացան նաև IDBank-ի կողմից սահմանված դրամական պարգևներ։

Խոսելով արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության մասին՝ IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց դրա կարևորությունն ու թողած դրական ազդեցությունը դպրոցի սաների շրջանում․

«Շախմատն ու ֆինանսական գրագիտությունը շատ ընդհանուր գծեր ունեն. երկուսն էլ հիմնված են մաթեմատիկական մտածողության, ռազմավարության և ծրագրերը մի քանի քայլ առաջ պլանավորելու ունակության վրա։ Աշակերտները մեծ հետաքրքությամբ և ակտիվությամբ մասնակցեցին քննարկումներին, նաև ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել մեր հասարակությանը՝ բարձրացնելով ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը»։

IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական և թվային գրագիտության տարածմանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Հայերեն English Русский

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին