Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել է, որ հնարավոր չէ ԱՄՆ-ի հետ որևէ երկարաժամկետ համաձայնագրի հասնել ուժի միջոցով։

«Սպառնալիքների, վախեցնելու կամ ուժի կիրառման միջոցով որևէ կայուն համաձայնության հասնել հնարավոր չէ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Իրավանին։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պետք է զերծ մնա Իրանի դեմ կրկնվող սպառնալիքներից»։

Դիվանագետն ընդգծել է, որ իրանական կողմը «երբեք բանակցություններ չի վարել սպառնալիքների և ճնշման ներքո»։

«Եթե Վաշինգտոնն իսկապես շահագրգռված է դիվանագիտական ​​լուծմամբ, նա պետք է հրաժարվի սպառնալիքների լեզվից և Իրանի հետ փոխգործակցի փոխադարձ հարգանքի, ինքնիշխան հավասարության և միջազգային իրավունքի լիակատար պահպանման հիման վրա», - եզրափակել է Իրավանին։

Նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը ձգձգել է բանակցությունները, և Իրանը ստիպված կլինի բախվել դրա հետևանքներին։

Հունիսի 11-ի վաղ աառվոտյան Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի թիրախներին հարվածներ հասցնելու մասին։ Ի պատասխան՝ իրանական կողմը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը