Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
1 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մայրաքաղաքի պարեկների հետ իրացրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ-ից, hունիսի 8-ին՝ ժամը 16․45-ին, Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեl en 34-ամյա օտարերկրացի տղամարդու։ Իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ նա տեղափոխվեl 1 համայնքային բաժին։ 34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեl 1 ընդհանուր 10 գրամ բյուրեղանման զանգվածով ութ փաթեթ։ Ըստ օտարերկրացու՝ փաթեթներում «կրիստալ» տեսակի թմրամիջոց էր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։