Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայի կառավարությունը մոտ 3,2 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում էբոլա տենդի բռնկման դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարության մեջ։

Ինչպես նշված է փաստաթղթում, միջոցները կուղարկվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի միջոցով: Նախարարն ընդգծել է, որ ֆինանսավորումը թույլ կտա ապահովել դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարումները, աջակցել սանիտարական ծառայությունների մատուցմանը, հիվանդության տարածման մոնիթորինգին և տեղական առողջապահական համակարգերի ամրապնդմանը։

Վոնգի խոսքով՝ ախտորոշման սահմանափակ հասանելիությունն առայժմ թույլ չի տալիս լրիվ չափով գնահատել վարակի տարածման մասշտաբները: «Մենք աջակցոթյուն ենք ցույց տալիս բժշկական ծառայություններին և տեղական  համայնքներին, որոնք գտնվում են բռնկման դեմ պայքարի առաջնագծում՝ կանխելու համար էբոլա վիրուսի հետագա տարածումը», - հայտարարել է նա՝ նաև ընդգծելով, որ Ավստրալիայի կառավարությունը կշարունակի աջակցել վիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը Համաճարակներին պատրաստվածության ապահովման բնագավառում նորարարությունների կոալիցիայի (CEPI) միջոցով։

Էբոլայի նոր բռնկումը սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում: Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրի նահանգում: Կոնգոյի առողջապահության նախարարության տվյալներով՝ էբոլայից մահվան հաստատված դեպքերի թիվը հասել է 60-ի, հաստատված հիվանդացածներինը՝  344-ի: Էբոլայով ախտահարվածներ են հայտնաբերվել են նաև Իտուրիին սահմանակից Ուգանդայում:

Հայերեն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել

Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

Հունաստանում սկսվել է այս սեզոնի առաջին տապի ալիքը

Հանքարդյունաբերության հիմքում մարդն է իր աշխատանքով. ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը՝ պարգևատրելով ոլորտի լավագույններին

Բուլղարիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը հյուրընկալում է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից մոտ 400 ուսանողի. BTA

Հայտնի են «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները