Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

4 րոպեի ընթերցում

Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանում առաջատար Doing Digital Forum-ը և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջատար ֆինթեք գագաթնաժողով UNCHAIN Festival-ը հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին: Նպատակն է ամրապնդել Հայաստանի թվային էկոհամակարգի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ֆինանսական նորարարական համայնքի միջև համագործակցությունը։

Գործընկերության մեկնարկը տրվել է համատեղ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ` հիմք դնելով երկու հարթակների միջև փորձագետների և ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմանը, գիտելիքի փոխանակմանը, համատեղ նախաձեռնությունների իրականացմանն ու  տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։

Համագործակցության շրջանակում Հայաստանը, ի դեմս Doing Digital Forum-ի, կներկայացվի հունիսի 17-18-ին կայանալիք UNCHAIN Festival 2026-ի Նորարարական հարթակում (Innovation Stage)։

Ամենամյա Doing Digital Forum-ը միավորում է բիզնեսի, պետական կառավարման, հաղորդակցության, ֆինանսների և ֆինթեք ոլորտների առաջնորդներին՝ քննարկելու թվային փոխակերպման առանցքային միտումները տարբեր ոլորտներում։

«Այսօր Հայաստանը վերածվում է տարածաշրջանային կամրջի, որտեղ հատվում են դիվանագիտությունն ու ենթակառուցվածքները՝ ձևավորելով Հայաստանի աճող դերը Եվրոպայի և Ասիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման համատեքստում։ Ժամանակակից աշխարհում, որտեղ ավանդական տնտեսական կապերը վերաիմաստավորվում են, թվային հարթակները դառնում են համագործակցության նոր շարժիչ ուժը։ UNCHAIN-ի հետ այս գործընկերությունը կարևոր քայլ է այդ կապերի ամրապնդման և Հայաստանի, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի միջև համագործակցության, նորարարության և տարածաշրջանային աճի նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին»,- նշել է Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

2022 թվականից ի վեր Ռումինիայի Օրադեա քաղաքում անցկացվող UNCHAIN Festival-ը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների կարևոր հանդիպման հարթակ՝ համախմբելով բանկերի, ֆինթեք ընկերությունների, կարգավորող մարմինների և ոլորտի առաջնորդների։

Գագաթնաժողովի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդրա Փոլլաքը նշում է. «Ուրախ ենք նպաստել Հայաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի միջև կապերի ամրապնդմանը և աջակցել տարածաշրջանային համագործակցության, ինտեգրման ու փոխադարձ զարգացմանը։ Որպես ֆինանսական էկոհամակարգեր ձևավորող հարթակներ՝ UNCHAIN-ը և Doing Digital Forum-ը միավորված են մեկ նպատակի շուրջ՝  կառուցել կամուրջներ գաղափարների, գործընկերությունների և տարածաշրջանային աճի համար»։

Գործընկերության շրջանակում Doing Digital Forum համայնքի անդամները հնարավորություն կունենան օգտվել UNCHAIN Festival 2026-ի մասնակցության հատուկ պայմաններից՝ անցնելով հղումով։

Ռազմավարական այս համագործակցությունը հնարավորություններ կստեղծի հայկական էկոհամակարգի ներկայացուցիչների համար՝ խորացնելու համագործակցությունը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ֆինանսական նորարարական համայնքի հետ և ամրապնդելու տարածաշրջանային ինստիտուցիոնալ ու գործարար կապերը։

 

Հայերեն العربية English Français

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր