Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը պետք է ընդունի երկրի ղեկավարությունը կամ ժողովուրդը ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, քանի որ Երևանի կողմից անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չի ներկայացվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Կարծում եմ՝ դա քաղաքական հարց է, և մինչև այս պահը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Հայաստանի Հանրապետությունից այլ ցուցումներ կամ որոշումներ չեն ստացվել»,- ասել է Մասադիկովը։

Մասադիկովը նաև անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ ընդգծելով, որ նման որոշումը պետք է ընդունեն Հայաստանի իշխանությունները կամ ժողովուրդը։

«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է ընդունի երկրի ղեկավարությունը կամ ժողովուրդը»,- հայտարարել է նա։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 中文