Իրան

Իրանում կարծում են, որ ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է

1 րոպեի ընթերցում

Իրանում կարծում են, որ ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է

ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ Անբիա» կենտրոնական շտաբի պետի տեղակալ Մոհամադ Ջաֆար Ասադին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերել է իրանական Press TV հեռուստաալիքը։

«ԱՄՆ-ն կապիտուլյացիա է պահանջում մեզնից…. Պատերազմն անխուսափելի է, քանի որ կապիտուլյացիան տարբերակ չէ։ Մենք պատրաստ ենք դրան և դրա հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում, ուստի մենք մտավախություններ չունենք, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն մտնի հակամարտության մեջ», - հայտարարել է Ասադին։

Նա զգուշացրել է, որ Իրանը դեռևս չի ցուցադրել իր բոլոր հնարավորությունները։

Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին. ագրեսիայի զոհ դարձավ ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ հասցրեց Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին, որից հետո հրադադարն անորոշ ժամկետով երկարաձգվեց, մինչ կողմերը բանակցություններ են վարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում