Եվրոպա

Պակիստանի արտգործնախարարը Կալասի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Պակիստանի արտգործնախարարը Կալասի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Պակիստանի արտգործնախարար Իսհաք Դարը հայտնել է, որ Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ  անվտանգությանն առնչվող հարցեր, ներառյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հարցը։

«Մենք նաև մտքերի փոխանակում անցկացրինք  տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ, ներառյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության, անվտանգության իրադրության վերաբերյալ Հարավային Ասիայում, Աֆղանստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա ԵՄ-ի և Պակիստանի ռազմավարական երկխոսության 8-րդ փուլի արդյունքներին նվիրված  մամուլի ասուլիսում։ Դարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ամերիկա-իրանական հակամարտության կարգավորման հարցում Պակիստանի միջնորդական ջանքերին աջակցության  համար և վերահաստատել է Իսլամաբադի մտադրությունը շարունակել աշխատանքն իրադրության համապարփակ և երկարատև լուծում գտնելու ուղղությամբ։

Պակիստանի արտգործնախարարի խոսքով՝ կողմերը նաև քննարկել են փոխգործակցությունն առևտրի, ներդրումների, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ Նա նշել է, որ ԵՄ-ն Իսլամական Հանրապետության հիմնական տնտեսական գործընկերներից մեկն է, որի հետ առևտրի ծավալը հասել է 12 միլիարդ դոլարի։ Դարը նշել է, որ Իսլամաբադը և Բրյուսելը տրամադրված են  փոխգործակցության ներկայիս մակարդակը վերափոխելու «համապարփակ և փոխշահավետ գործընկերության»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում