ԿԳՄՍ-ն հերքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությունը Մեծավանի դպրոցների մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հերքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի` քարոզարշավի ընթացքում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի Լոռու մարզի Մեծավան գյուղում գործել է 3 դպրոց, իսկ այսօր գործում է միայն մեկը, և համայնքի բնակիչները լքում են համայնքը:

«Արմենպրես»-ին ԿԳՄՍ-ից տեղեկացրին, որ Մեծավան համայնքում երբևէ միաժամանակ երեք դպրոց չի գործել։ «Գյուղի հին դպրոցներից մեկը բացվել է 1930-ական թվականներին և գործել է մինչև 1970-ական թվականները։ Դրա փակվելուց հետո բացվել է Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այս երկու դպրոցներն էլ այժմ գործում են: Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 308 աշակերտ, թիվ 2-ում՝ 250 աշակերտ»,-տեղեկացրին նախարարությունից:

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ՀՀ Կառավարության «300 դպրոցի նորոգման, կառուցման և վերակառուցման» ծրագրի շրջանակում այժմ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տեղակայման վայրում կառուցվում է մոտ 300 աշակերտի համար նախատեսված ժամանակակից, տիպային նոր դպրոց։ 

ԿԳՄՍ-ից կոչ են անում քաղաքական գործիչներին զերծ մնալ ակնհայտ սուտ և չճշտված տեղեկություններ տարածելուց ու հանրությանը մոլորեցնելուց։

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին