Հունգարիայի նախագահը հրաժարվում է ենթարկվել պաշտոնից հեռանալու վարչապետի կոչին. նա դիմել է Վենետիկի հանձնաժողովին

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի նախագահ Տամաշ Սուլյոկը հրաժարվել է նոր վարչապետ Պետեր Մագյարի խնդրանքով հրաժարական տալ և դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝խնդրելով իրավական գնահատական ​​տալ ստեղծված իրադրության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել նախագահի գրասենյակը։

«Քաղաքական պատճառներով պետության ղեկավարի պաշտոնանկության կոչերը ստեղծում են ծայրահեղ հակասական իրավիճակ գործող սահմանադրական կարգում, ինչը բացասաբար է անդրադառնում Հանրապետության նախագահի ինստիտուտի սահմանադրական գործունեության և լիազորությունների վրա», - ասվում է մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ Սուլյոկըդիմել է Վենետիկի հանձնաժողովին, որը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է՝ խնդրելով գնահատել ստեղծված իրավիճակը և «տրամադրել փորձագիտական ​​օգնություն վեճը եվրոպական սահմանադրական արժեքներին համապատասխան լուծելու համար»։

Ապրիլի 12-ին խորհրդարանական ընտրություններում իր «Տիսա» կուսակցության հաղթանակից հետո Մադյարը կոչ արեց Հունգարիայի նախագահին կամավոր հրաժարական տալ մինչև մայիսի 31-ը: Նոր վարչապետը կարծում է, որ Սուլյոկն իրավունք չունի մնալ պաշտոնում, քանի որ նա չի կարողացել կանխել Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ նախորդ կառավարության կողմից վերջին տարիների քաղաքական, սոցիալական և ֆինանսական չարաշահումները։

Օրբանը և նրա կուսակցությունը, որն այժմ դարձել է ընդդիմություն, հանդես են եկել Սուլյոկի աջակցությամբ: Նրանք հայտարարել են, որ նոր վարչապետի պահանջները ստեղծում են չափազանց վտանգավոր նախադեպ, հանգեցնում են իշխանության բռնազավթմանը և հակասում են երկրի սահմանադրությանը։

Հունգարիայի օրենսդրության համաձայն՝ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից հինգ տարի ժամկետով։ Նախկինում ոչ մի նոր կառավարություն երբեք չի պահանջել նախագահի հրաժարականը: Սուլյոկը պետության ղեկավար է ընտրվել 2024 թվականին:

Հայերեն Русский

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն