Տնտեսություն

Ֆինանսավորում Բիբլոս Բանկ Արմենիայից՝ ուղղված ԼՂ 9 ուսանողի ուսման վարձի փոխհատուցմանը

2 րոպեի ընթերցում

Ֆինանսավորում Բիբլոս Բանկ Արմենիայից՝ ուղղված ԼՂ 9 ուսանողի ուսման վարձի փոխհատուցմանը

Բիբլոս Բանկ Արմենիան տրամադրել է ֆինանսավորում՝ ուղղված ԼՂ-ից տեղահանված և Գավառի պետական համալսարան ընդունված 9 ուսանողի ուսման վարձի փոխհատուցմանը։

Երիտասարդներին աջակցելը և կրթության հավասար հասանելիության ապահովումը կարևոր պատասխանատվություն է Բանկի համար։

Նախաձեռնության նպատակն է մեղմել դժվարին պայմաններում հայտնված արցախցի ուսանողների և նրանց ընտանիքների սոցիալական բեռը։

«Բիբլոս Բանկ Արմենիայի համար սա կարևորագույն նախաձեռնություն է: Այն կօգնի ստեղծել կայուն միջավայր, որպեսզի երիտասարդները հմտանան իրենց ընտրած մասնագիտության մեջ և սկսեն ու զարգացնեն իրենց կարիերան: Սա նաև ուսանողներին թույլ կտա կյանքի այս կարևոր փուլում կենտրոնանալ ուսման վրա և իրենց նպատակներին հասնելու ավելի հարմար ուղիներ գտնել»,- նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԳՊՀ ընդունված ուսանողներին Բիբլոս Բանկ Արմենիայի ցուցաբերած աջակցությունը։ Նման նախաձեռնությունները քաջալերում են արցախցի երիտասարդներին, զորացնում մարդկանց և ապագայի հանդեպ լավատեսությամբ, մղում ամուր կամքով ամբարելու գիտելիքներ, դառնալու որակյալ մասնագետներ և իրագործելու բոլոր նվիրական երազանքները»,- նշում է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։

Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։ Բանկը համագործակցում է բուհերի և այլ ուսումնական հաստատությունների հետ՝ երկարաժամկետ հեռանկարում արդյունքներ տեսնելու ակնկալիքով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում