Իրան

ԱՄՆ-ն կազմել է Իրանում թիրախների նոր ցանկ. NBC

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կազմել է Իրանում թիրախների նոր ցանկ. NBC

Պենտագոնը մշակել է Իրանում լրացուցիչ թիրախների ցանկ այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել գրոհները Իսլամական Հանրապետության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների և ազգային անվտանգության փորձագետների տվյալների վրա։

«Պենտագոնը մշակել է լրացուցիչ թիրախների ցանկ այն դեպքի համար, եթե նախագահը (Թրամփը) որոշի վերսկսել ռազմական գործողությունները (Իրանի դեմ)», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հաջողությամբ են ընթանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում