Լուվրի աղմկահարույց կողոպուտի մասին ֆիլմ կնկարահանվի

2 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը համարվող ֆրանսիական Լուվրի՝ 2025 թվականի աղմկահարույց կողոպուտի պատմությունը դառնալու է ֆիլմ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասը, որի աշխատանքների թվում է 2025 թվականի հոլիվուդյան Sacrifice («Զոհաբերություն») ֆիլմը՝ Անյա Թեյլոր-Ջոյի մասնակցությամբ, կնկարահանի գեղարվեստական ֆիլմ և դոկումենտալ սերիալ՝ հիմնված ֆրանսիացի երեք լրագրողների կողմից օրերս հրատարակված Main basse sur le Louvre (թարգմանաբար՝ «Լուվրի գրավումը») գրքի վրա։ Գրքում լրագրողներ Ժան-Միշել Դեկյուժին («Le Parisien»), Ժերեմի Ֆամ-Լեն («Le Monde») և Նիկոլաս Տորենտը («Paris Match») պատմում են, թե ինչպես հանցագործները կարողացան 2025 թվականի հոկտեմբերի 19-ին ներխուժել Լուվրի թանգարանի Ապոլլոն պատկերասրահ և գողանալ զարդեր, որոնց արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո։

Ֆիլմի անվանումը, թողարկման ամսաթիվը և դերասանների անունները դեռևս հրապարակված չեն։

Լուվրի կողոպուտը շոկային էր ամբողջ աշխարհի համար, այն անվտանգության ճգնաժամ առաջացրեց թանգարանում, ինչը, ի վերջո, հանգեցրեց տնօրեն Լորենս դե Կարի հեռանալուն։

Յոթ ամիս տևած հետաքննությունից և գլխավոր կասկածյալների ձերբակալություններից հետո գողացված զարդերը դեռևս հայտնաբերված չեն։

Հայերեն Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին