Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովին

4 րոպեի ընթերցում

Ucom-ի աջակցությամբ և Մեդիամաքս մեդիա ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց Impacture 2026 համաժողովը՝ նվիրված բարեգործությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) և հանրօգուտ ներդրումներին վերաբերող հարցերին։

Միջոցառումը համախմբել էր բիզնեսի, հասարակական և կրթական ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանում պատասխանատու բիզնեսի դերն ու ապագան։

Համաժողովի բացման զրույցի հյուրն էր Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանի հետ քննարկեց Հայաստանում ԿՍՊ մշակույթի ձևավորման, բիզնեսի սոցիալական դերակատարության և երկարաժամկետ ազդեցություն ունեցող նախաձեռնությունների կարևորության թեմաները։

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեզ համար երբեք չի եղել պարզապես բարեգործություն կամ առանձին նախաձեռնությունների շարք։ Այն Ucom-ի արժեքային համակարգի և երկարաժամկետ ռազմավարության կարևոր մասն է։ Մենք համոզված ենք, որ ժամանակակից բիզնեսը պետք է ոչ միայն զարգացնի տեխնոլոգիաները, այլ նաև ներդրում կատարի երիտասարդների կրթության, բնապահպանության և համայնքների ապագայի մեջ։ Այսօր հասարակությունը բիզնեսից ակնկալում է ոչ միայն ծառայություն, այլ նաև պատասխանատու վերաբերմունք և իրական ազդեցություն։ Մենք հավատում ենք, որ կայուն և ուժեղ ընկերությունները ձևավորվում են այն ժամանակ, երբ բիզնեսի աճին զուգահեռ ստեղծվում է մնայուն արժեք»,  -  նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԿՍՊ ոլորտի էվոլյուցիային, բարեգործության և համակարգային սոցիալական պատասխանատվության տարբերություններին, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությանը։ Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր բիզնեսի և մշակույթի համագործակցությանը, որտեղ քննարկվեցին մշակութային նախաձեռնությունների աջակցության ժամանակակից մոտեցումներն ու գործընկերության մոդելները։

«Որոշեցինք մեկ հարթակում խոսել բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հանրօգուտ ներդրումների մասին, որովհետեւ կարծում ենք, որ այս երեքը պետք է փոխլրացնեն միմյանց, այլ ոչ թե մրցակցեն «լեգիտիմության» համար», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը:

Վերջին տարիներին Ucom-ը հետևողականորեն իրականացնում է լայնածավալ ԿՍՊ ծրագրեր՝ տեխնոլոգիական և AI կրթության, զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և համայնքային նախաձեռնությունների ուղղություններով։ Ընկերությունը համագործակցում է տեղական և միջազգային գործընկերների հետ՝ աջակցելով երիտասարդների կրթական և մասնագիտական զարգացմանը, նորարարական ծրագրերին և մարզային համայնքների ներուժի ամրապնդմանը։

Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում