Իրան

Իրանի արտգործնախարարությունն ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի խախտման համար

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարությունն ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի խախտման համար

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին մեղադրել է հրադադարի խախտման համար՝ հայտնելով, որ Թեհրանն անպատասխան չի թողնի Վաշինգտոնի գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Telegram-ում գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ի բանակը, շարունակելով իր անօրինական և չարդարացված քայլերը, որոնք ձեռնարկվել են հրադադարի հայտարարումից հետո….,  վերջին 48 ժամվա ընթացքում աղաղակող ձևով խախտել է հրադադարի ռեժիմը», - ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Իրանն «անպատասխան չի թողնի որևէ չարագործություն»:

Մայիսի 26-ին ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ  ամերիկյան ինքնաթիռը և անօդաչու թռչող սարքերը ներխուժել են Իրանի օդային տարածք։ ԻՀՊԿ-ն խոցել է MQ-9 մոդելի ամերիկյան ԱԹՍ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում