Մեր հասարակության մոտ կա ընկալումը, որ ԿԲ-ն տեղում է և կլուծի գնաճի խնդիրը. Մարտին Գալստյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահ է, որ Հայաստանում բնակչության մոտ չկա այն մտավախությունը, որ Կենտրոնական բանկի  իրականացրած քաղաքականությունը պատշաճ չէ ու երկրում գնաճի հետ կապված խնդիր է լինելու։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այդ մասին ասել է մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Շատ  երկրներում նախընտրական  գործընթացի ժամանակ գնաճը լինում է համար մեկ խնդիրը։ Մենք  այդպիսի բան չենք տեսնում, որովհետև վերջին տարիների ընթացքում մեր կառավարման շնորհիվ Հայաստանում գնաճի խնդիրը եղել է լուծված։ Ես չեմ բացառում ցավալի շոկերը, բայց այն ընկալումը, որ Կենտրոնական բանկը տեղում է, և կլուծի գնաճի խնդիրը, կա նաև հասարակության մոտ»,-ասաց Գալստյանը։ 

Տնտեսություն

Հայաստանում ներկայիս գնաճային միջավայրը կառավարելի է. ԿԲ խորհրդի անդամ

 

Հայերեն Español