Իրան

Արաղչին հանդիպել է Պակիստանի ներքին գործերի նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Արաղչին հանդիպել է Պակիստանի ներքին գործերի նախարարի հետ

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին, որը միջնորդական ջանքերի շրջանակում գտնվում է Իրանում, հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում երկու պաշտոնյաները քննարկել են պատերազմը դադարեցնելու վերջին առաջարկները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև մնացած անհամաձայնությունները լուծելու նպատակով:

Նաքվին Թեհրան է մեկնել մայիսի 20-ին և խորհրդակցություններ է անցկացրել իրանցի մի շարք բարձրաստիճան գործիչների, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենիի և այլ պաշտոնյաների հետ։

Նրա այցը կենտրոնացած էր երկկողմ տնտեսական և գիտական ​​համագործակցության ընդլայնման, իսլամական միասնության միջոցով տարածաշրջանային կայունության խթանման և Պակիստանի՝ որպես Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում միջնորդի շարունակական դերի վրա։

Իրանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ տարածաշրջանային անվտանգությունը կարող է ապահովվել միայն արտաքին ուժերի դուրսբերման և հարևան իսլամական պետությունների միջև կապերի ամրապնդման միջոցով։

Թեհրանը բարձր է գնահատել Իսլամաբադի ջանքերը՝ լարվածությունը մեղմելու և երկխոսությունը խթանելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում