Քաղաքականություն

Փաշինյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների հնարավոր արտաքսումները չի պայմանավորում հայ-ռուսական հարաբերություններով

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների հնարավոր արտաքսումները չի պայմանավորում հայ-ռուսական հարաբերություններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնականոն գործընթաց է համարում, որ ապօրինի հիմքով այլ երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են արտաքսվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլում Ռուսաստանի կողմից ՀՀ քաղաքացիների զանգվածային արտաքսումների մտահոգությանը, համոզմունք հայտնեց, որ այդ մտավախություններն անտեղի են, քանի որ առկա են համապատասխան կարգավորումներ, որոնք շարունակելու են գործել։

«Մյուս կողմից՝ ես քարոզարշավի ընթացքում հանդիպում եմ բազմաթիվ անձանց՝ Հայաստանի քաղաքացիների, ովքեր վերադարձել են Ռուսաստանից և ասում են, որ ուրախ են, որ վերադարձել են ու մնալու են Հայաստանում։ Եվ 2025 թվականն առաջին տարին է, երբ արտագաղթը դադարել է Հայաստանի Հանրապետությունից և ներգաղթ է սկսվել»,-գոհունակությամբ արձանագրեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ եղել են անօրինական հիմքերով Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների արտաքսման դեպքեր, ընդհուպ, երբ մարդիկ ստիպված են եղել փոխել իրենց անունը կամ ազգանունը՝ խնդրի լուծման համար։

Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր երկրներն էլ արտաքսում են անօրինական հիմքով իրենց տարածքում գտնվող օտարերկրացիներին։

«Օրինական հիմքով գտնվողին չեն կարող դեպորտ անել, իսկ անօրինական հիմքով՝ ոչ միայն կարող են, այլև պարտավոր են»,-պարզաբանեց նա։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում