Իրան

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ընթացքում կորցրել է MQ-9 Reaper գրոհային անօդաչուների գրեթե 20%-ը. Bloomberg

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ընթացքում կորցրել է MQ-9 Reaper գրոհային անօդաչուների գրեթե 20%-ը. Bloomberg

Ամերիկյան զորքերն ավելի քան երկու տասնյակ թանկարժեք MQ-9 Reaper ծանր հետախուզական գրոհային անօդաչու թռչող սարքեր են կորցրել Իրանի դեմ մարտական գործողությունների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ կորուստները կազմում են Պենտագոնի՝ նշված ԱԹՍ-ների մինչպատերազմյան զինանոցի գրեթե 20%-ը։ Ընդհանուր վնասը գնահատվում է մոտավորապես 1 միլիարդ դոլար։

Աղբյուրները նշել են, որ ԱԹՍ-ների մեծ մասը խոցվել է իրանական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից, մյուսները ոչնչացվել են ցամաքում՝ ամերիկյան օբյեկտներին հասցված հրթիռային հարվածների ժամանակ կամ ոչնչացել առաջադրանքների կատարման ընթացքում տեղի ունեցած վթարների հետևանքով։

ԱՄՆ Կոնգրեսի տեղեկատվական ծառայության հաշվետվության մեջ նշվում է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ընթացքում ամերիկացի զինվորականները կորցրել են առնվազն 42 թռչող սարք, այդ թվում՝ կործանիչներ, ԱԹՍ-ներ և լիցքավորող ինքնաթիռներ։ Ընդհանուր վնասը գնահատվում է մոտավորապես 2,6 միլիարդ դոլար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում