Չինաստան

Սի Ծինփինը հաջորդ շաբաթ կարող է այցելել ԿԺԴՀ

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը հաջորդ շաբաթ կարող է այցելել ԿԺԴՀ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, հավանաբար, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն կայցելի արդեն հաջորդ շաբաթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

«Մենք ստացել ենք հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ նախագահ Սի Ծինփինը շուտով կայցելի Հյուսիսային Կորեա», - լրատվական գործակալությանը հայտնել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Մեկ այլ զրուցակցի խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ Չինաստանի նախագահի այցը Հյուսիսային Կորեա կկայանա այս ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին։

Կառավարության ևս մեկ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ Չինաստանի ղեկավարը կարող է փորձել որպես միջնորդ հանդես գալ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում։

Ըստ աղբյուրի, հունվարին Չինաստան կատարած պետական ​​այցի ժամանակ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը խնդրել է Սի Ծինփինին օգնել միջկորեական հարաբերություններում միջնորդության հարցում, ինչին Չինաստանի առաջնորդը դրական է արձագանքել։

Yonhap-ը հիշեցնում է, որ այս տարի Չինաստանը և ԿԺԴՀ-ն նշում են Համապարփակ համագործակցության պայմանագրի ստորագրման 65-ամյակը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում