Պակիստանի զինված ուժերի շտաբի պետը կժամանի Թեհրան՝ ուղերձ հանձնելու համար
1 րոպեի ընթերցում

Պակիստանի բանակի Շտաբի պետ Ասիմ Մունիրը մայիսի 21-ին կժամանի Թեհրան՝ Իրանի իշխանությունների ներկայացուցիչներին հանձնելու ուղերձ Պարսից ծոցի գոտում իրադրության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իրանի մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆիդա Հուսեյն Մալիքին։
«Պակիստանի բանակի Շտաբի պետ Մունիրն այսօր ժամանում է Թեհրան՝ Իրանի պաշտոնատար անձանց հանձնելու հատուկ ուղերձ», - ասել է իրանցի պատգամավորը, որի խոսքը մեջբերել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Ուղերձի մանրամասները չեն հրապարակվել։