Իրան

Թրամփը պատրաստ է ևս մի քանի օր սպասել խաղաղության համաձայնության վերաբերյալ Իրանից «ճիշտ պատասխան» ստանալու նպատակով

2 րոպեի ընթերցում

Թրամփը պատրաստ է ևս մի քանի օր սպասել խաղաղության համաձայնության վերաբերյալ Իրանից «ճիշտ պատասխան» ստանալու նպատակով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Իրանի վրա հետագա հարձակումները, եթե պաշտոնական Թեհրանը չհամաձայնի խաղաղության համաձայնագրին՝ հավելելով, որ Վաշինգտոնը կարող է մի քանի օր սպասել՝ «ճիշտ պատասխաններ ստանալու համար»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում Թրամփն ընդգծել է, որ իրավիճակը «սահմանագծին է» և կարող է արագ սրվել։

«Հավատացեք ինձ, եթե մենք չստանանք ճիշտ պատասխաններ, ապա ամեն ինչ շատ արագ կլինի։ Մենք բոլորս պատրաստ ենք սկսել», - ասել է ԱՄՆ նախագահը։

Հարցին, թե որքան երկար նա կսպասի, Թրամփը պատասխանել է. «Դա կարող է մի քանի օր լինել, բայց կարող է շատ արագ տեղի ունենալ»։

Պաշտոնական Թեհրանը նախօրեին նախազգուշական հայտարարություն էր տարածել ամերիկյան հնարավոր հարձակման վերաբերյալ։ «Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, այս անգամ խոստացված տարածաշրջանային պատերազմը կտարածվի տարածաշրջանից դուրս», - ասվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։

Իսկ Իրանի՝ խաղաղության գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը սոցիալական ցանցերում հրապարակված աուդիոուղերձում նշել է, որ «թշնամու ակնհայտ և թաքնված քայլերը» ցույց են տալիս, որ ամերիկացիները նոր հարձակումներ են նախապատրաստում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում