Իրան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից պատերազմի վերսկսման հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից պատերազմի վերսկսման հետևանքների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմը կտարածվի տարածաշրջանից շատ ավելի հեռու, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը վերսկսեն հարձակումներն Իրանի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, խոստացված տարածաշրջանային պատերազմն այս անգամ կտարածվի տարածաշրջանից շատ ավելի հեռու, և մեր ավերիչ հարվածները կջախջախեն ձեզ», - նշվել է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք դեռ չեն օգտագործել «Իսլամական հեղափոխության ողջ ներուժը»։

Զգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե առաջիկա օրերին երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ համաձայնագիր չհաստատվի։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի գրառման մեջ նշել է, որ «պատերազմի վերադարձը կհանգեցնի մեծ անակնկալների»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում