Քաղաքականություն

Փաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու է

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանը, որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին, առաջիկայում  լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզի Շնող բնակավայրում ունեցած ելույթում։

«ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Որովհետև Գուլոյան-Ծառուկյան (խմբ. նկատի ունի Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանին, որը նախկինում զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը) մախինացիան բացահայտվել է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն գրություն է ստացել դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման։ Եվ առաջիկայում, շատ արագ, ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտի գործարանում ենք նշանակելու կառավարիչ։ Եվ ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով։ Նրանք այս պահից Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է։ Արարատի ցեմենտը շատ շուտով դե յուրե վերադարձվելու է հայ ժողովրդին»,- ասել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում