Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կտրուկ գործողությունների չենք գնալու. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չեն անելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզի Շնող բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ոչ մի կտրուկ գործողություն չենք անելու։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով։ Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Ռուսաստանի Դաշնության նախագահն ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք ավելի քան 200 հեռախոսազրույց ենք ունեցել։ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ևս շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։ Եվ ընդհանրապես Ռուսաստանի նկատմամբ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Այստեղ խնդիրն այլ տեղ է։ Մեր ընդդիմությունն ասում է՝ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ...ժողովուրդ ջան, լավ, եկեք բան չանենք էլի, հումորը հումոր, բայց հումորն էլ...Ռուսաստանը գերտերություն է, և Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերվում։ Եվ ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Ռուսաստանի նախագահին և Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց ես նրանց մի բան եմ ասում. ասում եմ, որ մենք Ռուսաստանի շահերին վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք էլ անի»,- ասել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ Հայաստանի իշխանություններն ամենայն հարգանքով են վերաբերվում Ռուսաստանի շահերին։ «Բայց, կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան Հայաստանի Հանրապետության շահերին։ Սա լեգիտիմ դիրքորոշում է, և մենք հետևում ենք Հայաստանի շահերին և հակասության, հակադրության, էլ չեմ ասում լեզվակռվի, բանավեճի մեջ չենք մտնելու Ռուսաստանի մեր գործընկերների հետ, բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է»,- եզրափակել է Փաշինյանը։

Հայերեն العربية English Español فارسی Русский 中文

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ