Իրան

Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է զերծ մնալ հետագա սխալ հաշվարկներից

2 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է զերծ մնալ հետագա սխալ հաշվարկներից

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական գծով խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին կստիպի նահանջել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Նա (խմբ.՝ ԱՄՆ նախագահը) վերջնաժամկետ է սահմանում ռազմական հարվածի համար, այնուհետև ինքը չեղարկում է այն՝ զուր հույսով, որ կստիպի իրանցի ժողովրդին և պաշտոնյաներին հանձնվել։ Զորեղ զինված ուժերի և իրանական հզոր ազգի երկաթե բռունցքը կստիպի նրանց նահանջել և հանձնվել», - գրել է Ռեզային X  սոցցանցում։

Իր հերթին, իրանական Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին նախազգուշացրել է զերծ մնալ ևս մեկ «ռազմավարական սխալ կամ սխալ հաշվարկ» թույլ տալուց։

Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը դարձել են ավելի պատրաստված և ուժեղ, քան անցյալում էր, և այժմ պատրաստ են արձագանքել ցանկացած ագրեսիայի։

Աբդոլլահին նախազգուշացրել է, որ ցանկացած հետագա սխալ կհանգեցնի շատ ավելի հզոր պատասխանի, քան նախկինում։

Իրանցի պաշտոնատար անձանց մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Պարսից ծոցի դաշնակիցների խնդրանքով հետաձգել է Իրանի դեմ հարվածները, որոնք նախատեսվում էին մայիսի 19-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում