IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկեր

3 րոպեի ընթերցում

IDBank-ը «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերն էր, որ մեկ հարկի տակ էր միավորել ամենատարբեր ոլորտներում հաջողություն գրանցած առաջնորդ կանանց։

IDBank-ի սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է աշխատավայրում հավասար պայմանների ստեղծումն ու անկախ սեռից՝ բոլոր աշխատակիցներին հավասար հնարավորություններ առաջարկելը։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ Բանկը մշտապես կանգնած է նման միջոցառումների կողքին․ «Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ կանանց դերը ցանկացած բիզնեսում կարևոր է և միևնույն ժամանակ կարևոր է, որ բիզնեսում կանանց և տղամարդկանց համար լինեն հավասար պայմաններ։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ IDBank-ի միջին օղակի ղեկավարներից սկսած շուրջ 53%-ը կանայք են։ Նրանցից  յուրաքանչյուրը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք առանցքային են բիզնեսի հաջողության համար», - նշեց Սոնա Մանուչարյանը։

Այս ֆորումը ստեղծվել է կին առաջնորդների համայնքը Հայաստանում միավորելու և ամրացնելու համար, բայց առաջնորդությունը ոչ միայն պաշտոնի, այլև պատասխանատվության մասին է, պատասխանատվություն՝ աջակցելու թիմերին և ստեղծելու զարգացման նոր հեռանկարներ։

«Մենք այսօր  ունենք մոտ երկու հարյուր կին առաջնորդներ, ովքեր այստեղ են և  ներգրավվել են մեր կազմակերպչական փուլին։ Երբ առաջացավ նման ֆորմատի կրթական ֆորում կազմակերպելու միտքը, շատ ոգևորվեցինք և ակտիվ անցանք գործի, որովհետև տեսնում ենք, որ մեր հասարակությունում կանայք ունեն առաջնորդներ լինելու պոտենցիալը։ Ինչպես նաև եթե չլիներ IDBank-ը, այս ֆորումը իրականություն չէր դառնա», - ասաց «Women in Leadership Forum & Awards 2026»-ի համահիմնադիր Մանե Բարեղամյանը։

Ֆորումի պանելային քննարկումների ընթացքում Սոնա Մանուչարյանը կիսվեց մարդկային կապիտալի կառավարման կարևոր հմտություններով և IDBank-ի հաջողության օրինակներով։ Իրենց տաղանդով ու աշխատասիրությամբ՝ կանայք այսօր մեծ ու հզոր թիմերի ղեկավարներ են, ստեղծում են և խթանում նորարարությունը՝ աշխատավայրում ապահովելով ամենակարևորը՝ արդարության և հավասարության միջավայրը։

Փորձի փոխանակումից և պանելային քննարկումներից հետո՝ «Women in Leadership Forum & Awards 2026»- ի կազմակերպիչները մրցանակներ են հանձնում ամենատարբեր անվանակարգերում հաղթած կանանց։ IDBank-ը հաղթողներին նվիրեց իր Travel Card-ը՝ մեկ տարվա անվճար սպասարկման հնարավորությամբ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում