Իրան

Իրանի կողմից ԱՄՆ-ին փոխանցված նոր առաջարկը բաղկացած է 14 կետից

1 րոպեի ընթերցում

Իրանի կողմից ԱՄՆ-ին փոխանցված նոր առաջարկը բաղկացած է 14 կետից

Իրանի կողմից Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին փոխանցված՝ հակամարտության կարգավորման նոր առաջարկը բաղկացած է 14 կետից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։

Ավելի վաղ «Ռոյթերս»-ը հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ ներկայացուցիչներին է փոխանցել հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ վերանայված իրանական առաջարկը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով պակիստանյան աղբյուրին, գրել էր, որ Պակիստանյան կողմն ԱՄՆ ներկայացուցիչներին է ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը։

Իսկ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մայիսի 18-ի ճեպազրույցում հայտնել էր, որ Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են Պակիստանի միջոցով մեկնաբանություններ և առաջարկություններ փոխանակել խաղաղության ծրագրի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում