10 րոպեի ընթերցում
«Դպրոցական սննդի կայուն ազգայնացում՝ գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով միջոցառում
Հայաստանյան փորձը միջազգային հարթակում․ «Դպրոցական սնունդ» ծրագիրը դարձել է կայացած նախաձեռնություն, որը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես լավագույն օրինակ։ Փորձի փոխանակման նպատակով Հայաստան են ժամանել մի շարք միջազգային գործընկերներ՝ իրականացվող միջոցառումների շրջանակում ծրագրին ծանոթանալու և հայաստանյան փորձը իրենց երկրներում կիրառելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակում հայկական կողմը ներկայացրել է, թե ինչպես «Դպրոցական սնունդ» ծրագիրը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ կյանքի կոչվելուց հետո անցում կատարեց դեպի պետականորեն ֆինանսավորվող և կառավարվող մոդել։ Պետական տնօրինման անցնելու այս փորձառությունը օրինակելի և ուշադրության արժանի է թե՛ տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս։
Այցը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի բարձրաստիճան պաշտոնյաների, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Բրազիլիայում ՊՀԾ-ի Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի։ Միջոցառումը նպատակ ունի նպաստել գործընկերների միջև գիտելիքների և փորձի փոխանակմանը՝ դպրոցական սննդի ծրագրերի ինստիտուցիոնալացման, ֆինանսավորման և երկարաժամկետ կայունության հարցերի շուրջ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ ուրախ է նրանց հյուրընկալել Հայաստանում անցկացվող այս միջոցառման շրջանակում, որը հնարավորություն է տալիս կիսվելու դպրոցական համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ դպրոցական սննդի ծրագրի իրականացման հայաստանյան փորձով։
Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանի տասը մարզերի 1050 դպրոցներում ավելի քան 106 հազար դպրոցական ամեն օր ստանում է սննդարար կերակուր։ Այս վերափոխումն ավելի լայն փոփոխությունների արտահայտություն է, որոնց հիմքում ընկած է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերից դեպի ազգային մակարդակով կառավարվող համակարգերի անցումը։
«Նշեմ, որ այս տարվանից սկսել ենք աշխատանքները նաև մայրաքաղաք Երևանի դպրոցներում ծրագրի ներդրման ուղղությամբ։ Այսպիսով կկարողանանք ամբողջացնել գործընթացը, և հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարանների երեխաները հնարավորություն կունենան սնվելու դպրոցում։
Մենք սա կարևորում ենք ոչ միայն երեխաների բարեկեցության տեսանկյունից։ Այսօրվա կրթական պայմաններում երեխաներն ավելի երկար ժամանակ են անցկացնում դպրոցում, և հաշվի առնելով նաև սոցիալական մի շարք խնդիրներ՝ մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր երեխաները դպրոցում սնվելու հնարավորություն ունենան»,- ասաց Սվաջյանը։
Փոխնախարարը նշեց, որ նախորդ տարի այցելել են Բրազիլիա, և Բրազիլիայի փորձը ևս չափազանց կարևոր և ուսանելի էր.
«Համոզված եմ՝ միայն փորձի փոխանակման միջոցով է հնարավոր նվազեցնել սխալները, ավելի արդյունավետ պլանավորել աշխատանքները և գրանցել ավելի մեծ հաջողություններ»,- ընդգծեց նա։
Այցի օրակարգի հիմնական թեմաներից է Հայաստանի «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» մոդելը, որը կապում է դպրոցական սնունդը տեղական գյուղատնտեսության, համայնքների ներգրավվածության և ամբողջահատիկի արժեշղթաների հետ։
Հայաստանի փորձը մեծապես ազդում է Կենտրոնական Ասիայում և դրանից դուրս նախաձեռնվող դպրոցական սննդի բարեփոխումների վրա։ Ինչպես իր խոսքում նշեց ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Լեյլա Մելիուն, դպրոցական սնունդը և «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» մոդելը սոցիալական ապահովության կարևոր միջոցներ են, որոնք կայունացնում են համայնքները՝ թեթևացնելով ֆինանսական բեռը դժվարին վիճակում գտնվող ընտանիքների ուսերից:
«Թեթևացնելով ընտանիքների առօրյա ծախսերը՝ այս ծրագրերը հիմք են ստեղծում տնտեսական բարեկեցության համար՝ թույլ չտալով, որ պարենային անապահովությունը խոչընդոտ դառնա ապագայի պլանների իրականացման ճանապարհին»,- նշեց նա։
Բրազիլիայի ՊՀԾ Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի տնօրեն և ներկայացուցիչ Դանիել Բալաբան էլ նշեց, որ Հայաստանը կարևոր դեր ունի այս գործում, Հայաստանի փորձառությունը լավագույնն է, որը կարող է օգտագործվել թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս:
«Վաղվանից սկսում ենք մարզային այցեր, որոնց ընթացքում տեղում տեսնելու ենք դպրոցները։ Այդ փորձը կիրառելի կլինի նաև այլ երկրների համար, քանի որ այստեղ են Ղրղզստանի, Տաջիկստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Բրազիլիայում ՊՀԾ-ի Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի ներկայացուցիչներ։
Բրազիլիայում ևս սկսել ենք փոքր խմբից՝ սկզբում ապահովելով առավել խոցելի երեխաների սնունդը։ Հայաստանը նույնպես սկսել է փոքր խմբից և ծրագիրը տարածել ամբողջ երկրով։ Շուտով այն հասանելի կլինի նաև Երևանում։ Այժմ Բրազիլիայում մենք սնունդ ենք ապահովում ավելի քան 40 միլիոն երեխայի համար։ Բոլոր դպրոցներում երեխաները սնունդ են ստանում օրական երկու անգամ, սակայն կան դպրոցներ, որտեղ սնունդ տրամադրվում է օրական երեք անգամ»,- ասաց նա։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ զարգացման ծրագրերի իրականացումը կարևոր է, սակայն առավել կարևոր է, որ այդ օրակարգում մեծ տեղ հատկացվի նաև Հայաստանի կարողությունների զարգացմանը, որպեսզի որոշակի փուլում ՀՀ-ն կարողանա ծրագրերի շարունակականությունն ապահովել ինքնուրույն։

«Այս տեսանկյունից դպրոցական սննդի ծրագիրը օրինակելի է, իսկ Բրազիլիայի գործընկերների և գերազանցության կենտրոնի ներկայացուցիչների այցը կարևոր է համագործակցության և փորձի փոխանակման առումով։ Սա նաև ցույց է տալիս ծրագրի արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում, և մենք պատրաստակամ ենք մեր փորձն ու գիտելիքները փոխանցել գործընկերներին»,- եզրափակեց նախարարի տեղակալը։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում գործում է 1993 թվականից։ Ներկայում կազմակերպության ուշադրության կենտրոնում են ազգային պարենային անվտանգության ամրապնդումը, արտակարգ իրավիճակների նկատմամբ դիմակայունության բարձրացումը և մինչև 2030 թվականը սովի վերացման գործում Կառավարությանը աջակցելը։
Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհում առաջատար մարդասիրական կազմակերպություն է, որն իրականացնում և աջակցում է դպրոցական սննդի ծրագրերին։ Այս նախաձեռնություններն այժմ ճանաչվում են որպես աշխարհի ամենաարդյունավետ սոցիալական պաշտպանության ցանցերից մեկը և կենսական նշանակություն ունեն միլիոնավոր երեխաների համար։ 2024 թվականի դրությամբ աշխարհում մոտ 466 միլիոն երեխա ստանում է դպրոցական սնունդ, ինչը 80 միլիոնով ավելի է, քան 2020 թվականին։ 2024 թվականին ՊՀԾ-ն ուղղակի սնունդ, սննդի փաթեթներ կամ դրամական փոխանցումներ է տրամադրել 61 երկրի շուրջ 20 միլիոն դպրոցականի։ Բացի այդ, ՊՀԾ-ն աջակցում է 74 երկրների Կառավարություններին՝ ազգային ծրագրերի միջոցով ևս 139 միլիոն երեխայի աջակցություն ցուցաբերելու նպատակով։