Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-ից

3 րոպեի ընթերցում

Արդեն որոշե՞լ ես, թե որտեղ ես անցկացնելու հանգիստդ։ Թեև  ճամփորդությունը միշտ ասոցացվում է հաճելի սպասումների հետ, դրա պլանավորումը հաճախ կարող է դառնալ իրական մարտահրավեր։ Հնարավոր խնդիրներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար IDBank-ը կազմել է պարզ ճամփորդական ուղեցույց՝ լի օգտակար խորհուրդներով:

Ընտրիր ուղղությունը

Որոշիր՝ ինչ տեսակի հանգիստ ես ուզում՝ պասիվ, ծովափնյա, թե ակտիվ ու արկածային։ Քո որոշումը պետք է համապատասխանի բյուջեիդ և սպասելիքներիդ։

Սահմանիր բյուջե

Բաժանիր ծախսերդ տոմսերի, կացարանի, սնունդի, տրանսպորտի, գնումների և ժամանցի միջև։ Միշտ փորձիր բյուջեն պլանավորել 10-15% ավելի՝ չնախատեսված ծախսերի համար։

Գտիր և ամրագրիր ավիատոմսերը ճիշտ ժամանակին

Ավիատոմսերի գները հաճախ են տատանվում, ուստի անհրաժեշտ է հետևել գներին մի քանի օր շարունակ՝ որոնելով տարբեր ավիաընկերությունների կայքերում։ Մի փոքր երկար փնտրտուքը թույլ կտա ոչ միայն առավել մատչելի ավիատոմսեր ձեռք բերել, այլ նաև գտնել այդ պահի շահավետ առաջարկներն ու արշավները։

Օրինակ IDBank-ն իր պրեմիում քարտապանների համար անակնկալ ունի․ մինչև 2026 հունիսի 30-ը ներառյալ, «All Airlines» արշավի շրջանակում, Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները բոլոր ավիաընկերություններից ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ առավելագույնը հանրագումարային մինչև 25 000 idcoin տվյալ օրացուցային ամսում կատարված վճարումների համար (հարկումից հետո՝ անկախ իր քարտերի քանակից։

Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ընտրիր կացարան

Ստուգիր քո նախընտրած հյուրանոցի կամ կացարանի գնահատականը, նաև վերջին կարծիքները, որոնք հաճախ ավելի իրական են պատկերում սպասվող փորձը։

Չմոռանաս ստուգել փաստաթղթերդ

Անսպասելի իրավիճակներից, օրինակ՝ ինտերնետ չունենալուց, խուսափելու համար փաստաթղթերդ պահիր կա՛մ թղթային տարբերակով, կա՛մ հեռախոսի մեջ screenshot արված։

Ճիշտ հավաքիր ճամպրուկդ

Մի վերցրու ավելորդ իրեր, իսկ որպեսզի հագուստը քիչ տեղ զբաղեցնի և չճմրթվի, փորձիր այն «գլորելով» դասավորել։

Պլանավորիր տեխնիկական կողմը

Ներբեռնիր օֆլայն քարտեզներ, միաժամանակ գումար ունեցիր և՛ քարտին, և՛ կանխիկ տարբերակով՝ ռիսկերի նվազեցման համար։

Տեղում կողմնորոշվելու պլան մշակիր

Քաղաքը ճանաչելու լավագույն ձևը հիմնական զբոսաշրջային վայրերից դուրս գալն է։ Հենց այստեղ կարող ես բացահայտել իրական մշակույթը և տեղական համեղ սնունդը։

Մի շտապիր օգտվել տաքսի ծառայություններից

Փորձիր օգտվել տեղական տրանսպորտից, քանի որ այն հաճախ 2-3 անգամ ավելի մատչելի է լինում։

Ահա և վերջ քո իդեալական հանգիստը պատրաստ է։ Քեզ մնում է վերցնել IDBank-ի քարտդ, ճամպրուկներդ և մեկնել երկար սպասված ճամփորդության։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Ակունք համայնքը հրավիրում է հողամասի աճուրդի

Կոտայքի մարզի Ակունք համայնքն օգոստոսի 25-ին հրավիրում է աճուրդի

Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում

Մեծ սիրով կողջունենք ՀՀ վարչապետի այցը Իրան՝ ստորագրելու ռազմավարական փաստաթուղթը. դեսպան

ԵՄ-ի նվերը Հայաստանին. հեռակառավարվող ականազերծման մեքենան կօգնի կարևոր խնդիրների լուծմանը

Կորեայի Հանրապետությունը 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «միանգամայն անհրաժեշտ» էին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները՝ Թուրքիային F-35-երի հնարավոր մատակարարման վերաբերյալ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք

Թրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. Axios