Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
1 րոպեի ընթերցում

Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մայիսի 15-ին ժամը 22։00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց)։
Կեսգիշերից սկսած՝ (ժամը 24։00-ից) երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում։ Մայիսի 16-ին ժամը 16։00-ից սկսած՝ ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։
Հայաստանում 2016 թվականից մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր։