Աշխարհ

Սուդանում գրեթե 20 միլիոն մարդ սովի խնդրի առջև է կանգնած

1 րոպեի ընթերցում

Սուդանում գրեթե 20 միլիոն մարդ սովի խնդրի առջև է կանգնած

ՄԱԿ-ի կողմից աջակցվող Սննդի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգման նոր զեկույցի համաձայն՝ մոտ 19.5 միլիոն սուդանցիներ կամ Սուդանի բնակչության ավելի քան 40%-ը բախվում են սուր սովի խնդրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։

Սովը և սննդի ծայրահեղ պակասը Սուդանում երեք տարի շարունակվող պատերազմի հետևանքն է։ Այդ պատերազմի հետևանքով զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ, ավերել է տնտեսությունն ու գյուղատնտեսությունը, 14 միլիոն մարդ տեղահանվել է։

ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի Հյուսիսային Դարֆուր, Հարավային Դարֆուր և Հարավային Կորդոֆան նահանգների մոտ 14 շրջանների 135000 մարդ բախվում է «աղետալի» մակարդակի սովի։

Կորդոֆանի շրջանում, ինչպես նաև Կապույտ Նեղոս նահանգում շարունակվում են մարտական ​​գործողությունները, որոնց ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի տվյալներով՝ հունվարից ի վեր անօդաչու թռչող սարքերը սպանել են առնվազն 880 քաղաքացիական անձի:

Իրանի շուրջ ճգնաժամը նույնպես սպառնում է վատթարացնել իրավիճակը Սուդանում՝ բարձրացնելով սննդի, վառելիքի և պարարտանյութերի գները և նվազեցնելով այս տարվա վերջին հաջող բերքահավաքի հավանականությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում