Շերեփ և Պանդոկ Երևան ռեստորանները՝ Էգեյան ավիաուղիների հատուկ համարում

2 րոպեի ընթերցում

Հունական «Aegean Airlines» հայտնի ավիաընկերության «Blue» բորտային ամսագիրը Հայաստանը ներկայացրել է որպես թանգարան բաց երկնքի տակ։ Ըստ ամսագրի՝ Հայաստանը մշակույթի, ստեղծարարության և գաստրոնոմիայի յուրահատուկ համադրություն է, հարուստ մշակութային ժառանգություն և ժամանակակից ստեղծարար ներուժ ունեցող երկիր։ Ընդգծվում է, որ Երևանը, որպես մայրաքաղաք, միավորում է պատմական արժեքներն ու նորարարական զարգացումները՝ ձևավորելով բազմաշերտ և գրավիչ միջավայր։

Հայկական մշակույթն՝ ի դեմս ազգային խոհանոցի, ներկայացվել է Երեմյան ընկերությունների խմբի Շերեփ և Պանդոկ Երևան ռեստորաններով։

«Այստեղ ազգային հայկական փորձառությունը վերածվում է թատերական-երաժշտական փորձառության։ Պանդոկ Երևանի ընդարձակ տարածքում համադրված են քարը, փայտը և գործվածքը։ Գլխավոր սրահում ամեն երեկո ազգային երգուպար է՝ կենդանի նվագակցությամբ և ավանդական տարազներով։ Լավաշը թխվում է թեժ թոնրում, և ուտեստների չափաբաժինները հիանալի են կիսվելու համար՝ սկսած տժվժիկից և ղափամայից մինչև թոնրի խորոված և տապակած խինկալի»,- նշված է ամսագրում՝ Պանդոկ Երևան Տերյան մասնաճյուղի մասին։ 

«Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Շերեփ ռեստորանը նախևառաջ առանձնանում է դեպի փողոց նայող մեծ պատուհաններով, շերեփներից պատրաստված լուսամփոփներով և բաց խոհանոցով, որտեղ լավաշի պատրաստման ամենապատկերավոր տեսարանն է։ Ճաշացանկը ոգեշնչված է տարբեր միջազգային խոհանոցներից, բայց նաև հպարտանում է իր մաքուր հայկական համերով»,- ասվում է ամսագրում։

Նրանց Շերեփի հարուստ խոհանոցում տպավորել է ամեն ինչ, հատկապես՝ սպասը։

«Aegean Airlines»-ն իր ուղևորներին Հայաստան «Բարի գալուստ» է մաղթում լավաշի բույրով և հայկական հյուրընկալության սրտաբացությամբ՝ վստահ, որ ազգային խոհանոցը նրանք բացահայտելու են՝ իր լավագույն ավանդույթներով։

Հայերեն Türkçe

ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ գյուղատնտեսության նախարարները քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը

Շվանիձորում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում