Ղազախստանի նախագահը ստորագրել է հրամանագիր միջնակարգ դպրոցներում ԱԲ ներդրման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է հրամանագիր երկրի միջնակարգ կրթական համակարգում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։

Հրամանագրում նշվում է, որ այս քայլի նպատակն է ապահովել Ղազախստանի կայուն զարգացումը արհեստական ​​բանականության արագացված ծավալման համատեքստում, ինչպես նաև ստեղծել պայմաններ ժամանակակից, նորարարական կրթական համակարգի ձևավորման համար։

Կառավարությունը մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը կհաստատի գործողությունների ծրագիր, որը նպատակաուղղված կլինի արհեստական ​​բանականության լայնածավալ ներդրմանը միջնակարգ կրթության համակարգում՝ 2026-2029 թվականների համար։ Ծրագիրը ներառում է ուսուցիչների վերապատրաստում, անհատականացված ուսուցման մեխանիզմի, թվային ենթակառուցվածքների և աշակերտների անձնական տվյալների պաշտպանության ստեղծում։

Նշվում է նաև, որ մինչև աշուն պիլոտային ծրագրի շրջանակում դպրոցները կապահովվեն անհրաժեշտ տեխնիկայով ու բարձր արագությամբ ինտերնետով։

Հայերեն English Русский

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները