Գանայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոմա Ջեհու-Ապպիային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ հարթակներում  ակտիվացող համագործակցությունը և պատրաստակամություն են հայտնել շարունակել խորացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունը տեխնոլոգիական, էներգետիկայի, մշակութային և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: 

Հայերեն English Русский