Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի համար

2 րոպեի ընթերցում

Իրանը Միացյալ Նահանգներին հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնի միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը բավարարի հինգ պայման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական Fars գործակալությունը։

Խնդրին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ այդ հինգ պահանջները հետևյալն են՝ պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացում, իրանական ակտիվների ապասառեցում, պատերազմի պատճառած վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։

Աղբյուրը նշել է, որ այս պայմանները պետք է բավարարվեն բանակցություններից առաջ վստահության նվազագույն մակարդակ ապահովելու համար։

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին X-ում հայտնել է, որ իրական  խաղաղության հնարավոր չէ հասնել սպառնալիքների և հարկադրանքի միջոցով: Նրա խոսքով՝ իրանական ծրագիրը մերժվել է, քանի որ այն չի եղել կապիտուլյացիայի առաջարկ, հետևաբար, պարզ է դառնում, որ «գլխավոր հարցը ոչ թե խաղաղությունն է, այլ քաղաքական կամքի պարտադրումը սպառնալիքների և ճնշման միջոցով»:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը շեշտել է հստակ սկզբունքները՝ պատերազմի մշտական դադարեցում և դրա չկրկնվելու երաշխիքներ, փոխհատուցում վնասների համար, պաշարման վերացում, անօրինական պատժամիջոցների չեղարկում և Իրանի իրավունքների նկատմամբ հարգանք», - գրել է նա՝ հավելելով, որ սրանք առավելապաշտական պահանջներ չեն:  

Իրանն իր պայմանները Միացյալ Նահանգներին ներկայացրել է Վաշինգտոնի առաջարկին ի պատասխան, որը ներառում էր Իրանի կողմից միջուկային ծրագրից հրաժարում՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «անընդունելի» էր որակել Իրանի պատասխան առաջարկը:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում գրանցվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կանի ԵԱՏՄ-ի օգտին

Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար

Գեղարքունիքում հավաստագրված սերմերով կատարված աշնանացանի դիմաց պետության կողմից կտրվի 672 միլիոն դրամի փոխհատուցում

Այս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Ո՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Մեր ժողովրդի համար խորհրդանշական ուղերձ պարունակող կերպարը չի կարող «թափառել» մի տեղից մյուսը. ԿԳՄՍ նախարարը՝ Վահագն Վիշապաքաղ հուշարձանի մասին

Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին