Իրանում հայտնել են, որ կարող են ուրանը հարստացնել մինչև 90%՝ ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հետագա հարվածների դեպքում Թեհրանը կարող է դիտարկել ուրանի հարստացումը մինչև 90% հարստացնելու հնարավորությունը, ինչն արդեն միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ մակարդակ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Իբրահիմ Ռեզային։

«Հերթական հարձակման դեպքում Իրանի տարբերակներից մեկը կարող է լինել ուրանի հարստացումը մինչև 90%։ Մենք սա կքննարկենք խորհրդարանում», - գրել է Ռեզային X սոցիալական ցանցում։

Մայիսի 10-ին Իրանը Պակիստանի միջնորդներին էր ներկայացրել իր պատասխանը ԱՄՆ-ի հետ հակամարտության լուծման Վաշինգտոնի առաջարկին։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ գոհ չէ Թեհրանի առաջարկից, և այն «անընդունելի» է։

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ առաջարկը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես՝ Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում, հետագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, իրանական նավթի վաճառքի արգելքի վերացում, փոխհատուցում պատերազմի ընթացքում հասցված վնասների համար, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։

Իր հերթին, Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման՝ Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկը լուծման միակ տարբերակն է։

Իրան

ԱՄՆ-ի հետ համաձայնության՝ Իրանի 14 կետից բաղկացած առաջարկին այլընտրանք չկա. Ղալիբաֆ

Հայերեն English Русский

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը