Բրիտանիայի վարչապետին կոչ են անում հեռանալ՝ մունիցիպալ ընտրություններում լեյբորիստների պարտության պատճառով

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի մունիցիպալ ընտրություններում իշխող Լեյբորիստական կուսակցության պարտությունից հետո բազմաթիվ նախարարներ վարչապետ Քիր Սթարմերին հրաժարական ներկայացնելու կոչ են անում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ նման կոչեր հնչեցնող մի քանի նախարարներին միացել է նաև ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը։ Բացի այդ, Սթարմերի հրաժարականի կոչով հանդես է եկել Լեյբորիստական կուսակցության 72 պատգամավոր։ Դա լեյբորիստական 403 խորհրդարանականների 17%-ն է։

Ստեղծված իրադրության ֆոնին նախարարների վեց տեղակալ հրաժարական է տվել։

Մայիսի 7-ին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած մունիցիպալ ընտրությունների արդյունքներով լեյբորիստներն ավելի քան 1500 տեղ են կորցրել՝ զրկվելով Անգլիայի 40 մունիցիպալ խորհուրդների նկատմամբ վերահսկողությունից և պատմության մեջ առաջին անգամ զրկվելով մեծամասնությունից Ուելսի խորհրդարանում։

Եվրոպա

Լեյբորիստներն ավելի քան 1500 տեղ են կորցրել Մեծ Բրիտանիայի մունիցիպալ ընտրություններում

Չնայած այս վատ արդյունքներին, վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ հրաժարական չի տա։

Եվրոպա

Սթարմերը չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած մունիցիպալ ընտրություններում լեյբորիստների անհաջողությանը

Հայերեն Русский

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն