Եվրոպա

Լեյբորիստներն ավելի քան 1500 տեղ են կորցրել Մեծ Բրիտանիայի մունիցիպալ ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Լեյբորիստներն ավելի քան 1500 տեղ են կորցրել Մեծ Բրիտանիայի մունիցիպալ ընտրություններում

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական ​​կուսակցությունն ավելի քան 1500 տեղից է զրկվել Անգլիայի մունիցիպալ խորհուրդների ընտրություններում, ինչպես նաև Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը։

Լեյբորիստները կորցրել են վերահսկողությունը Անգլիայի 40 մունիցիպալ խորհուրդների նկատմամբ, կուսակցությանը հաջողվել է այնտեղ պահպանել 1000-ից փոքր-ինչ ավելի տեղ։ Բացի այդ, նրանք պատմության մեջ առաջին անգամ զրկվել են մեծամասնությունից Ուելսի խորհրդարանում։

Պահպանողական կուսակցությունը նույնպես անհաջողության է բախվել. այն ավելի քան 500 տեղ է կորցրել Անգլիայի մունիցիպալ խորհուրդներում։ Այժմ կուսակցությունը դրանցում ​​ներկայացնում է 801 մարդ։

Բայց դրա փոխարեն Նայջել Ֆարաջի «Բարեփոխել Միացյալ Թագավորությունը» աջ կուսակցությունը գրեթե 1500 տեղ է ստացել Անգլիայի մունիցիպալ խորհուրդներում և, այդպիսով, վերահսկողության տակ վերցրել 14 խորհուրդ։ Սա մեծ հաջողություն է դարձել Ֆարաջի համար։

Լեյբորիստների անհաջողության մասին հայտնի դարձավ մայիսի 8-ին ձայների մի մասի հաշվարկից հետո։ Չնայած դրան, վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ հրաժարական չի տա։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում